25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի հայտարարագիրը. Հայկական Ժամանակ

Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները 2017 թ. սկզ­բում կազմել են 429 հազար 880 ղրամ, իսկ տարեվեր­ջում 790 հազար դրամ: Տարեսկզբի դրամական միջոց­ների մեջ նշված է նաեւ 1800 դրամ ունեցած եւ նույնչափ պահպանված դրամական միջոցի մասին: Փաշինյանը 2017 թ. ունեցել է 7 մլն 941 հազար 520 դրամի եկա­մուտ, որից 6 մլն 941 հազար 520 դրամը գոյացել է աշ­խատավարձից, իսկ 1 մլն դրամը նվիրատվության կամ օգնության կարգով է ստացել: Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հանձնած փոխառությունները հարկային տարվա սկզբում կազմել են 1 մլն 300 հազար դրամ, հարկային տարում վերադարձվել է 1 մլն դրամ, հարկա­յին տարվա վերջում փոխառության գումարը կազմել է 300 հազար դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 1000 դոլար: Նրա տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 745 հազար 745 դրամ, որից 5 մլն 583 հազար 745 դրամը գոյացել է աշխատավարձից, 6 մլն 162 հազար դրամը վարձակալության դիմաց ստաց­ված վճար է: Փաշինյանի որդու՝ Աշոտի եկամուտները կազմել են 2347 եվրո, որը գոյացել է նվիրատվռթյան կամ օգնոթյան կարգով ստացված գույքից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ