Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե այդ հնարավորությունը դիտարկվելու է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը դիտարկելով։ «Եթե տեսնենք, որ ճանապարհատրանսպորտային կարգապահությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, թե առաջարկել է դիտարկել, թե ինչ կարելի է անել։ «Այդ հայտարարության շարունակությանը կանդրադառնանք երթեւեկության վիճակագրությանը անդրադառնալով»։
Նա նաեւ խոստացել է տուգանքների համաներում իրականացնել։