15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞նց կարա դա նորմալ լինի. Նահապետ Գևորգյան

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը մտահոգված չէ ԱԱԾ նորանշանակ տնօրենի հայտարարություններից: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ տնօերն Արթուր Վանեցյանը  հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, ովքեր գործել են կոռուպցիոն սխեմաներով, և որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում, իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել:

Հարցին` նրա համար արտառոց չէ, որ երկրում եղել են 350 անձինք, ում անուններով խոշոր բիզնեսներ են բացել, որպես իշխանության մաս տեղյա՞կ եղել է, նա արձագանքեց. «Ես ինչի՞ պիտի տեղյակ լինեմ: Ես չեմ կարա էդ հարցերին պատասխնեմ»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա նորմալ չէ: «Ո՞նց կարա դա նորմալ լինի, ո՞նց կարելի ա ասել դա նորմալ ա»: Դիտարկմանը`դա նաև ձեր թերությունն չէ, նա ասաց. «Ոչ, ես չեմ գտնում, որ թերացել եմ»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ