03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով-ով, Արմե՛ն ջան, գոնե դու պիտի իմանայիր

Երեկ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ազգ-բանակ հայեցակարգից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով հետևյալը․ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին… Այդ կոնցեպտի հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում էս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել… Ամբողջովին իշխանության սխալների բեռը փոխանցվում էր հասարակությանը, ասվում էր, որ դուք էս հայրենիքը չեք սիրում, դրա համար կոռուպցիա կա, դրա համար համակարգը վատ ա աշխատում, ու մենք էկել ենք ձեզ սովորեցնենք, որպեսզի հայրենիք սիրեք» (հղումն՝ այստեղ

• Տարօրինակ է, որ փաստահեն (evidence-based) ու գիտելիքահեն քաղաքականության մշակման մասին խոսող Գրիգորյանը թույլ է տալիս նման պարզունակ սխալ։ Այն, ինչ նկարագրում է ԱԽ նորանշանակ քարտուղարը, ոչ թե ազգ-բանակ հայեցակարգի էությունն է, այլ վերջինս թյուրիմացաբար կամ դիտմամբ որպես «հայկական միլիտարիզացիա» ու «ռազմահայրենասիրական պաթոս» ներկայացնող շրջանակների (այդ թվում, ինչպես երևում է, հենց իր) պատկերացումներն այդ հայեցակարգի մասին։ Իսկ սուբյեկտիվ պատկերացումը չի կարող օբյեկտիվ իրականության փաստի տեղ անցնել։
• Ով-ով, Արմե՛ն ջան, գոնե դու պիտի իմանայիր, որ հայեցակարգի մասին գիտական կարծիք կազմում են վերջինս ամփոփող տեքստերի սեմանտիկ, կոնտեքստուալ, բովանդակային ու համակարգային վերլուծության միջոցով, ոչ թե սեփական ընկալումների կամ «ճաշակի»։
• Ահավասիկ, ազգ-բանակի մասին որոշ բնագրային տեքստեր (հղումներ՝ այստեղայստեղայստեղ ու այստեղ

Էլբակեան Էդգար

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ