Դոն Պիպոն կջարդի գեներալի արգելապատնեշները. Ժամանակ
Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի:
Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները: Մանվել Գրիգորյանը ևս ձեռքերը ծալած չի սպասում, շինարարական բրիգադները այս օրերին եռակցում և ամրացնում են դրանք՝ պատրաստվելով հնարավոր դիմակայությանը
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: