20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում .Փաշինյանը՝ Պուտինին

 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, […]

«Նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության»

 ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության: «Պետք է ասվի՝ այս նպատակի համար այսօր փոխելու է սա, վաղը՝ նա, դրա համար մեկ շաբաթում կամ մի ամսում արվելու է սա»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ հանրությունը պետք է […]

«Իրականում ես չէի սպասում նման առաջարկի».Օսիպյան

  «Իրականում ես չէի սպասում նման առաջարկի»,-ասել է  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Նա նշել է, որ ոստիկանական համակարգում խոսակցություններ են եղել, որ ոստիկանապետ նշանակվելու է համակարգից դուրս անձ. «Անկեղծ ասած, ես լավ չընդունեցի այդ լուրերը, իսկ երբ պարոն վարչապետն առաջարկեց, մտածեցի, որ 30 տարի աշխատում եմ համակարգում, տիրապետում եմ մեր համակարգի կառուցվածքին, […]

«Արցախի հիմնահարցում Լևոն-Տեր Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաև մեր հանրության վերաբերմունքը դրանց». Վիգեն Սարգսյան

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ: Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես […]

«Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համոզմամբ՝  հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։ «Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պորտֆելներին: ԱԻՄ անդամ, […]

Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին. Փաշինյանը՝ Պուտինին /տեսանյութ/

«Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հույս է հայտնել՝ հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:  «Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,-հայտնել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև շնորհավորել է  ՌԴ […]

Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին։ «Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի […]

Թուրքական մամուլի ուշագրավ անդրադարձը Տարոն Աջեմօղլուի հնարավոր այցին Հայաստան

Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը: Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով: Թուրքական առաջատար «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աջեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով: Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից […]

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի