13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը կփոխվի՞

Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Այս մասին գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ Facebook-ի իր էջում։

«Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասվում է պատգամավորի երաշխավորության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի դատավճռով կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամիս ազատազրկման։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ