22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։  

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:    

Սկսել Ծառուկյանից

«Վարչապետի հանձնարարական է եղել, որ լայնածավալ ստուգումներ սկսվեն հանքաարդյունահանողների ոլորտում, վերհանվեն այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք տեղի են ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:  Հարցին՝ նրան չի՞ կաշկանդելու կուսակցական լինելը՝ ոլորտում կարգուկանոն հաստատելու համար՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը ևս հանք ունի, նա արձագանքեց. «Միանշանակ ոչ: […]

Հանրությունը շատ արագ շոկ ապրեց. ինչո՞ւ հիմա եւ ինչի՞ համար. Իրավունք

Անշուշտ, հանրության վրա ամենացնցող տպավորությունը թողել էր այն, որ սըր էլթոն Ջոնի եւ նրա «ամուս­նու» ժամանման գործընթացում կտրուկ ակտիվացավ, այսպես կոչված, «ԼԳԲՏ իրավունքների» թեման: Ընդ որում, այնպիսի դոզայով, որ հանրությունը «մշակութաբանական» շոկ ապրեց: Ի դեպ, էլթոն Ջոնի պերճախոս լու­սանկարներն ու տեսանյութերը նա­խագահ Սարգսյանի եւ վարչապետ Փաշինյանի հետ, գումարած նաեւ երգ­չի կողմից ԼԳԲՏ անսքող քարոզչությու­նը, որի […]

Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքերը լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ. Հակոբ Հակոբյանը հերքում է ՀՀԿ-ից հեռանալու մասին լուրը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հերքում է լուրերը, թե ինքը, ինչպես նաև մի շարք այլ գործարարներ լքելու են ՀՀԿ խմբակցությունը: «Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ «Հանրապետական» կուսակցությունից», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։ Դիտարկմանը՝ […]

«Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը. Հրապարակ

«ՔՊ»-ում վստահ են, որ «Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը: Նրանք հակված են այլ ֆորմատի: Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյան» կոչվող միավորի, որտեղ կընդգրկվեն ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այնպես էլ անկուսակցականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: Իսկ ՀՀԿ-ում վստահ են, որ այս տարի ընտրությունները բացառված են: «Աշնանը 2 կարեւոր միջոցառում կա՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով, Էրեբունի-Երեւանի տոնակատարություն, ձմռանը կառավարությունը բյուջեն պետք է […]

Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փողերի հետ կապված. Առավոտ

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էին, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից, Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես […]

Ի՞նչ պատահեց Դոն Պիպոյին. Ժամանակ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը: Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, […]

Գործարարները թեթեւացած շունչ են քաշել՝ խաղի կանոնները փոխվել են. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, […]

Հերթը հասավ Պուտինի՞ն. Ժամանակ

«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցը արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի