26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժի հետ, առանց Սերժի. Առավոտ

Կառավարության ծրագրի քննարկման ժամա­նակ վարչապետի միակ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր, ինչը բնական է, որովհետեւ այլ ընդդիմու­թյուն Հայաստանի խորհրդարանում չկա: [Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ քննադատելու «մեթոդաբանու­թյունը» սխալ էր ընտրված, բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ]:     Բայց կար  նաեւ, այսպես ասած, «ընդդիմության ընդդիմություն»՝ ի դեմս «Ծաոուկյան» դաշինքի, որի պատգամավորները չէին ասում, թե որքան լավն է Փաշինյանի կա­ռավարության ծրագիրը՝ կաոավարության, որ­տեղ ԲՀԿ-ն ունի ներկայացուցիչներ, այլ՝ որքան վատն են ՀՀԿ-ականները, որ համարձակվում են այդ ծրագիրը քննադատել: Եվ վատն են ոչ թե այն պատճառով, որ ծրագիրն են սխալ գնահա­տում, այլ նախկինում իրենց գործած [հիմնակա­նում՝ իրական] մեղքերի պատճառով:

«Ընդդիմության ընդդիմություններ» Հայաստանի պատմության մեջ նույնպես եղել են, եւ հաճախ նման բաներ են պատահել իշխանափոխությունից հետո, երբ նախկին իշխանությունը [մեղմ ասած՝ չսիրված] դառնում է ընդդիմություն, եւ քաղաքական ուժերը փորձում են միավորներ հա­վաքել՝ հասարակության կողմից «մերժվածնե­րին» հարվածելու միջոցով: Այդպես էր, մասնա­վորապես, 1998 թվականին, երբ ընդդիմություն դարձավ ՀՀՇ-ն, եւ շուրջ մեկ տասնյակ քաղա­քական ուժեր մոտ մեկ տարի կոիվ էին տալիս «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ եւ արժանա­նում էին հասարակության մի մասի աջակցու­թյանը:

ԲՀԿ-ի դեպքում կա եւս մի առանձնահատկու­թյուն, որը դրդում է նրանց խորհրդարանում ավելի ակտիվ պայքարել ՀՀԿ-ի դեմ, քան դա անում են «Ելքի» պատգամավորները: Գեւորգ Գորգիսյանը կամ Լենա Նազարյանը խնդիր չու­նեն ապացուցելու, որ իրենք կապ չունեն այն երեւույթի հետ, որը կոչվում է «քրեւսօլիգարխիկ համակարգ»՝ միջավայրը, որից նրանք դուրս են եկել, դրան որեւէ ձետվ չէր առնչվում: Իսկ ահա «Ծաոուկյան» դաշինքի անդամներն այդ համա­կարգից աոանձին ներկայանալու խնդիր ունեն:

Հիմա նրանք գտնում են, որ վերջին 10 տա­րում Հայաստանում բռնապետական ռեժիմ էր: [Անձամբ ինձ թվում է, որ դա այդպես չէ. բռնա­պետությունը հայհոյանք չէ, դա քաղաքագիտա­կան կատեգորիա է, որի հատկանիշները մեր երկիրը երբեք չի ունեցել: Ավտորիտարիգմ՝ այո, եւ հիմա շանսեր կան անցնելու ժողովրդավարու­թյան]: Բայց,    ենթադրենք, «բռնապետություն» պիտակը ճիշտ է: Այդ դեպքում ինչո՞ւ է ԲՀԿ-ն երկու անգամ կոալիցիոն հուշագիր ստորագրել բռնապետի հետ եւ նախարարական ու այլ պաշտոններ ստանձնել բռնապետության ժամա­նակ: Իհարկե, բացառված չէ, որ այսօր նման վարքագիծը կուսակցությունը սխալ է համարում: Այդ դեպքում պետք է հայտարարի՝ «կներեք, սխալվել ենք»:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ