06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«PR-ը չի կարող երկար ժամանակ պաշտպանել գործող վարչապետին»

«Հեղափոխական էյֆորիան սովորաբար 2-6 ամիս է տևում՝ կախված նրանից, թե կառավարությունն ինչպիսի գործունեություն է իրականացնում, ամեն դեպքում դա էյֆորիա է և անցնելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ եթե նոր կառավարությունը լավ չաշխատի, հանրային կապերին ուշադրություն չդարձնի, գրագետ չլինի, էյֆորիան արագ կանցնի:

«Խնդիրն այն է, թե էյֆորիային ինչը կփոխարինի, գիտակցված աջակցություն, թե անտարբերություն կամ դժգոհություն։  Մեկ տարի հետո անցկացվելիք ընտրությունների ժամանակ վարչապետի գրանցած արդյունքները կախված են այս ընթացքում նրա վարած քաղաքականությունից ու քայլերից։ Ընտրությունների գնալու համար դու պետք է ինչ-որ արդյունք ցույց տաս։ Այս պահին ես չէի ասի, որ այդ արդյունքները շատ ակնառու են, թեև կան։ Դրանք դեռևս տակտիկական հաջողություններ են, իսկ տակտիկական հաջողություններով դու դժվար թե խորհրդարանական ընտրություններում բավական մեծ հաջողություն ունենաս: Մարզպետներ ու նախարարներ փոխելը, կոռուպցիոն բացահայտումներ անելն ընդամենը տակտիկական քայլեր են, որոնք, իհարկե, PR ապահովում են, բայց PR-ը չի կարող երկար ժամանակ պաշտպանել գործող վարչապետին և իր թիմակիցներին»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունից մի քանի պատգամավորների հեռանալուն, ապա հարցին, թե դա կապ ունի ԱԱԾ բացահայտումների հետ, Արմեն Բադալյանն ասաց. «Ես մեկը մյուսի հետ այնքան էլ չեմ կապում: Ովքեր դուրս են եկել ՀՀԿ խմբակցությունից, այս պահին խոշոր կոռուպցիոն գործերի հետ կապված չեն: Նրանցից առնվազն մեկը կոռուպցիոն սկանդալներում չկա, մյուսի մասին ինչ-որ խոսակցություններ կան: Այսինքն՝ ասել, որ սա կոռուպցիոն սկանդալի հետևանք է, չենք կարող: Երկրորդ՝ եթե ընդունենք, որ որևէ մեկը կոռումպացված է, և այդ մասին փաստեր կան, ի՞նչ է, ՀՀԿ խմբակցությունից դուրս գալը խանգարելո՞ւ է նրա նկատմամբ դատաիրավական գործընթաց սկսելու»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ