13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բակո Սահակյանը այսօր խորհրդակցություններ կանցկացնի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այսօր խորհրդակցություններ կանցկացնի արցախյան որոշ քաղաքական ուժերի հետ:  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ո՛չ հերքել, և ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը ավելացնելով, որ հանդիպում լինելու դեպքում իրենք կտեղեկացնեն: 

Փոխարենը  Արցախի ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյաննը հաստատել է, որ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը հանդիպում նախատեսված է, իսկ մյուս ուժերի հետ հանդիպման մասին ասաց, որ տեղյակ չէ, կա՞ հանդիպում, թե՞ ոչ: Ըստ նրա, հանդիպման քննարկման թեման Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը  ասել է, որ իրենց տեղյակ չեն պահել նման հանդիպման մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ