24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի վտանգավոր քայլը. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Մերուժան Սիմոնյանը երեկ հայտարարու­թյուն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու եւ պատգամա­վորի մանդատը վայր դնելու մասին: Սիմոնյանն իր տա­րածած հայտարարության մեջ բացատրել է, որ հրաժա­րականը որեւէ կապ չունի Սյունիքի մարզպետի նշանակման հետ, սակայն նա հրաժարական է տվել Սյունի­քի մարզպետի նշանակման օրը: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սիսիանի նախկին քա­ղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր եւ անդավաճան եղել են իմ կողքին: Շնորհակալ եմ սյունեցիներին: Շնորհակալ եմ թասիբով կապանցիներին»,- հրաժարականի իր դիմումը եզրափակել է Մերուժան Սիմոնյանը: Նա եւս վարվել է որպես թասիբով կապանցի, որը չի կարո­ղացել հանդուրժել իր եւ կապանցիների նկատմամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դրսեւորած անարդարությունը:

Սիմոնյանն իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչնե­րին պատմել է, որ երեկ եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ եւ նրանից բացատ­րություն պահանջել նման ընտրության համար: Սիմոնյանը անարդար է համարել, որ Սյու­նիքի մարզը պետք է ղեկավարի մեկը, որը, մեծ հաշվով, ոչ մի կապ չունի կուսակցության հետ: Սերուժան Սիմոնյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի համար ապահովել է 8168 ձայն, այն դեպքում, երբ Աղասի Հակոբջանյանը դրա կեսը՝ 4373: Ծառուկյանը փորձել է առնել Սիմոնյանի խաթրը՝ ասելով, որ մարզպե­տը ժամանակավոր է, մինչեւ ընտրություններ, որ Կապանի հետ կապված բոլոր հարցերում մարզպետը հաշվի կառնի Սիմոնյանի տեսակետը, բայց Սիմոնյանը ասել է, որ որեւէ մեկին թույլ չի տա անցնել իր ինքնասի­րության վրայով, ու Ծառուկյանի մոտից դուրս գալուց եւ ընկերնե­րի հետ խորհրդակցելուց հետո հրաժարականի դիմում է ներ­կայացրել:

Սյսպիսով, հանձինս Մերուժան Սիմոնյանի՝ Ծառուկյանը Կա­պանում ձեռք է բերել մի շատ լուրջ հակառակորդ, եւ արտա­հերթ խորհրդարանական ընտ­րությունների արդյունքում մենք կտեսնենք, որ Ծառուկյանը Կա­պանից շատ քիչ ձայն կստանա: Բայց անարդար ընտրությունը միայն Կապանի խնդիրը չէ: Ար­մավիրի մարզպետի հավակնու­թյուններ ուներ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, բայց մարզպետ նշանակվեց Արմավիրի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը: Միրիջանյանը ոչ միայն Արմավիրի մարզի, նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի, նա 2017թ. խորհրդարանական ընտրու­թյուններում եղել է ՀՅԴ թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու եւ ստացել 589 քվե: Այն դեպքում, երբ Աղաբաբյանը, որպես «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ստացել է 9535 քվե: Արայիկ Աղաբաբյանը պատգա­մավորական մանդատը վայր դնելու եւ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չա­րեց, բայց նա եւս կարող է մինչեւ հոգու խորքը վիրավորված լինել Ծառուկյանի նման անարդար վերաբերմունքից:

Երբ Ծառուկյանը նշանակում էր կառավարության անդամնե­րին, նա ընդհանրապես հաշվի չառավ «Ծառուկյան» խմբակցու­թյան պատգամավորների կար­ծիքը՝ համարելով, որ այդ մար­դիկ ընդհանրապես կարծիք հայտնելու իրավունք չունեն: Բայց խմբակցության անդամնե­րից շատերը դեմ չէին լինի աշ­խատել կառավարությունում՝ ներկայացնել ԲՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես դա արեցին «Ելք» խմբակցության չորս պատգամավորներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բայց Ծառուկյանը իր կադրային քաղաքականության մեջ չի առաջնորդվում որպես ԲՀԿ նախագահ կամ որպես քա­ղաքական գործիչ, նրան ավեփ շատ հետաքրքրում են իր անձ­նական ամբիցիաները, իր անձ­նական շահերը: Շատերը տես­նում եւ հասկանում են դրա կոր­ծանարար լինելը, բայց ոչ ոք չի համարձակվում նրան դրա մա­սին ասել, որովհետեւ կա՜մ վա­խենում են, կա՜մ համարում են, որ անօգուտ է, միեւնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու:

Կա մեկ այլ բացատրություն եւս. Ծառուկյանը իր կադրային նշանակումների մի մասը փոր­ձում է բացատրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թեկնա­ծությունները համաձայնեցնելու անհրաժեշտությամբ: Իբրեւ թե Ծառուկյանի առաջարկած ոչ բոլոր թեկնածուներին է Փաշինյանը համաձայնվում նշանակել այն պաշտոններին, որոնք, ըստ պայմանավորվածության, տրվել են «Ծառուկյան» դաշին­քին: Բայց եթե դրանք «Ծառուկյան» դաշինքի տեղերն են, եւ այդ պաշտոնյաների գործունե­ության քաղաքական պատաս­խանատվությունը ստանձնում է «Ծառուկյան» դաշինքը, ապա տրամաբանական չէ, որ վարչա­պետ Փաշինյանը լրացուցիչ ար­գելքներ սահմանի: Իսկ եթե իս­կապես սահմանում է, ապա այդպիսով Փաշինյանին հաջող­վում է սեպ խրել «Ծառուկյան» դաշինքում եւ Ծառուկյանի մեր­ձավոր շրջապատում՝ օտարաց­նելով քաղաքական թիմը Ծառուկյանից:

Ծառուկյանը մտնելով քաղա­քական կոալիցիայի մեջ՝ նպա­տակ ուներ դրա միջոցով ամ­րապնդել իր եւ իր ղեկավարած կուսակցության հեղինակությու­նը եւ ավելի ուժեղ դիրքերից մասնակցել արտահերթ խորհր­դարանական ընտրություննե­րին: Ծառուկյանի կադրային նշանակումները, եւ դրանց հե­տեւող ու դեռ առջետւմ տեղի ունենափք իրադարձությունները, ընդհակառակը, ավելի են թու­լացնելու ԲՀԿն ու Ծառուկյանին, եւ նա ընտրություններին մասնակցելու է չափազանց թու­լացած ու պառակտված կամ ընդհանրապես չի մասնակցելու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ