21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչի՞ համար է այդ համեստությունը. ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսեով տարածք գրավելու մասին:

«Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»», – թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակը 11 000 հեկտար տարածք է գրավել հայկական կողմից:

Այս հայտարարության մեկնաբանությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ