26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆաշիզմ, բարոյականության ճգնաժամ…

 «Ամեն օր ԶԼՄ-ներով լսում ենք՝  Սիրիայում 10 հազար մարդ մեռավ։ Սա արդեն սովորական է դարձել, այլեւս չի ազդում մարդյանց վրա, մինչդեռ ճգնաժամերը վերաբերվում են իրական մարդկանց: Նրանք մեռնում են իրենց երեխաների, տատիկների հետ՝ սայլակին նստած», – Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի  նախկին արտգործանախարար Բեռնար Քուշները:

Նրա խոսքով, այսօր  Եվրոպայում ոչ միայն նացիոնալիզմ այլեւ ֆաշիզմ է առաջանում:

«Ինչու մենք ոչինչ չարեցինք, որովհետեւ այս մարդիկ Միջերկրական ծովում մահմեդական էին»,-նշել նա ՝ հավելելով, որ աշխարհը գնալով ավելի անտարբեր է դառնում  մարդկային կորուստների նկատմամբ

«Եվրամիությունն այն ճշգրիտ մոդելն է, որը  պետք է առաջնորդվի մարդկայնությամբ, փախստակաների հարցը պետք է առաջատար լինի, բայց հակառակը՝ Եվրամիությունը արգելում է փախստականների մուտքը:  Ֆրաու Մերկելը փրկեց Եվրոպայի պատիվը, ես նրան ծափահարում եմ, որովհետև հենց հիմա Բունդեսթագում ավելի քան 100 ֆաշիստ»,- հայտարարել է նա:

«Ավրորա»  մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքով էլ աշխարհում այսօր բարոյականության ճգնաժամ է:  «Ես աշխարհի  20 երկրով շրջագայել եմ   «Ավրորա»  երկխոսությունների շրջանակում , ամեն տեղ հարցնում էի մարդկանց՝  ո՞վ է ձեր բարոյական առաջնորդը,  մարդիկ չէին  կարողանում պատասխանել: Սա նշանակալի մարտահրավեր է, մարդիկ կորցրել են այդ շատ կարեւոր սեգմենտը`մարդկանց, ում վստահում են բարոյական բարձր արժեքների համար», -ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ