06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն՝ կրտսեր եղբոր կարգավիճակում

Նորաստեղծ կառավարությունը գուցե  որոշակի հաջողություններ ունենա կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման ոլորտներում, բայց այդ հաջողությունների դափնիները  բաժին կընկնեն միայն վարչապետ Փաշինյանի թիմին:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով,   վարչապետը մտադիր չէ նախընտրական շրջափուլին ընդառաջ վարչա հնարավոր հաջողությունները կիսել կառավարության մաս կազմող Դաշնակցության եւ Ծառուկյան դաշինքի հետ:

«Արտահերթ ընտրություններ այնուամենայնիվ լինելու են, կարեւոր չէ, թե երբ եւ այդ ժամանակ նա կառավարության հաջողություններն ամբողջովին կարող է իրեն վերագրել: Այստեղ է ամբողջ խնդիրը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը բացառապես իր թիմն է կրելու»-Henaran.am -ի հետ զրույցում ասաց  Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով, ստեղծված իրավիճակում,  ՀՅԴ-ն  ճար չունի. «Նա միշտ ձգտել է լինել իշխանության կողքին՝ անկախ նրանից իշխանությունը Հանրապետական է, թե հակահանրապետական, հետեւաբար  սուսուփուս կհամաձայնի խաղի այս կանոններին, բայց նախընտրական շրջանում, անկախ վարչապետի ցանկությունից, միեւնույնն է, կհայտարարի՝ ահա մեր հաջողությունը»,-կարծում է քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերվում է Ծառուկյան դաշինքին, ըստ Արմեն Բադալյանի, նա էլատ լավ հասկանում է, որ կառավարությունում կրտսեր եղբոր կարգավիճակում ունի եւ այս պահիի դրությամբ այլ կերպ լինել չի կարող: «Եթե չեն համաձայնվում խաղի կանոնների հետ, պետք է դուրս  գան կառավարությունից, իսկ դա նշանակում է արտահերթ ընտրություններ եւ որքան էլ Ծառուկյան դաշինքը հայտարարի, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների, միեւնույն է, այս պահի դրությամբ  հայտնի չէ, թե խորհրդարանում ինչ տեղ կունենա»,- ասաց  Արմեն Բադալյանը:

Այս վիճակըն , ըստ քատեխնոլոգի որոշ ժամանակ կձգվի: Հնարավոր ճաքեր կառավարությունում կառաջանան արտահերթ ընտրություններից առաջ միայն, երբ հստակ կլինի ընտրությունների անցկացման  օրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ