«Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում»․ Էդմոն Մարուքյան

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»: «Ելք» […]