07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ […]

Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ. Կարեն Գրիգորյան

«Անկախ նրանից հրաժարական կտամ, թե  չեմ տա, ես պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առջեւ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ  Կարեն Գրիգոյանը՝ Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: «Այդ աթոռը չեմ գրկելու նստեմ, բայց դիմել եք իրավապահներին՝ կպատժեն, կլինեմ ես, թե կլինի մեկ ուրիշը: Օրենքի երկիր է՝ սխալ ենք արել, սխալի համար պատասխան կտանք: չեմ կարծում, […]

Հայկական պատվիրակությունը բանաձեւի նախագիծ կներկայացնի

Բրյուսելում հունիսի 26-ին նախանշված Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում կառույցում հայկական պատվիրակությունը հատուկ նախագիծ կներկայացնի՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձեւի նախագիծ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ներկայացվել է […]

Դոն Պիպոյի «դուխը». Սերժի հետ, առանց Սերժի

Խառը քաղաքական ժամանակներում իսկապես որ շատ բան է խճճվում: Ոչինչ որ քաղաքական սրբագրումներ են տեղի ունենում. ոմանք հեռանում են իշխանությունից, ուրիշները՝ գալիս են իշխանության: Քաղաքագիտական նոնսենս այստեղ չկա: Այլ բան է, որ քաղաքական սրբագրումներն այդքան էլ չեն սրբագրում նոր իրողությունները՝ ստվերելով դրանց սկզբնական ազնիվ պայքարի բովանդակությունը եւ իշխանական օթյակներում հայտնվում են կասկածելի կենսագրությամբ եւ հին համակարգի […]

Եկեք ձեռք սեղմենք. Կարեն Գրիգորյանը՝ Դոն Պիպոյին /տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիn` Կարեն Գրիգորյանը, իր դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ու ցույցերի կազմակերպիչներին հաշտության կոչ  է անում: Այսօր լրագրողների հետ հանդպմանը Կարեն Գրիգորյանը հայտարարել է,  որ մտադիր չէ իրավիճակը սրել եւ 17:00-ին նրանց հրավիրել է Էջմիածնի հաշտության նստարանին նստել եւ հաշտության ձեռք սեղմել: «Եկեք նստենք, իրար ձեռք սեղմենք: Եթե ուզենան գան […]

Դոն Պիպոյի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, բաց նամակով է հանդես եկել: «Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը: Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է: Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի […]

Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանները նոր նախագահներ ունեն

Հունիսի 14-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը:  Օրակարգում ընդգրկված է եղել հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվել է տվյալ դատարանների նախագահների ընտրություն:  Խորհրդակցության սկզբում խորհրդի նախագահն  ընդգծել է, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների […]

Կան սադրանքներ, պետությունը աշխատում է. գեներալ Մանվելի որդին ասուլիս է հրավիրել

Էջմիածնի քաղաքապետի, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց առանձնատանը ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում։ «Նորմալ է, կան սադրանքներ, պետությունը աշխատում է, պետք է զսպել թե մեզ, թե մյուս կողմին», – հայտարարել է Կարեն Գրիգորյանը։ Նա ասել է, որ նույն գործունեությունը կատարվել է նաեւ մյուս կողմի նկատմամբ։ «Երկու կողմում էլ ԱԱԾ-ն […]

Էջմիածնի քաղաքապետը հաշտության կոչ է անում

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր դեմ բողոքողներին հաշտության կոչ է անում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Գրիգորյանն ասաց, որ Էջմիածնում հաշտության նստարան կա, որտեղ սպասում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանին, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, նրա եղբորորդի Ստեփան Աբգարյանին: «Իմ նպատակն է չսրել իրավիճակը: Ի՞նչ կտա մեզ, եթե […]

Մանե Թանդիլյանը կմնա՞. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության երեկ­վա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 12-ին, որը, սա­կայն, վարչագետ Նիկոլ Փաշինյանը չի մակագրել: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է դիմումը հետ վերցնել, Մա­նե Թանդիյանը որեւէ պատասխան չի տվել: Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանի հրաժարա­կանի դիմումին ընդհանրապես չի անդրադարձել, թեեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի