14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել. Արդարադատության նախկին նախարար

Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը: Աստված պահապան մեր ժողովրդին…  Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի առնչությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս»,- գրել է Աշոտյանը։

ՔՊ-ն զինվորականներին կոչ է անում վերադառնալ զորամասեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, […]

Հրատապ. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում […]

Եթե չկարողանանք համախմբվել ապրիլի 24-ին, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:  Քննարկվել է վերջին […]

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ քաղաքական խորհրդից: «Համաժողովրդական զարթոնքի  այս պահին մենք մեր ժողովրդի […]

Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ […]

18:30-ին` հաղթական հանրահավաք. Փաշինյան

«Իմ քայլը» շարժման անդամ ու «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում քիչ առաջ ունեցած ելույթում խնդրեց իրեն մոտ 2 ժամ ժամանակ տևել, քանի որ վերջին 2 ժամերին ինքը մեկուսացված է եղել, որևէ ինֆորմացիայից տեղյակ չէ: «Ինֆորմացիա ստանանք, մեր գործընկերների հետ քննարկենք, նաև լուծենք կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը, ժամը 18:30 այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված