14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարոն վարչապետ, ասեք, գնանք ջարդենք, ո՞ր լրագրողն էր

 «Ազգ»  և  «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները կարծում են, որ անորոշ էր,  թե ում էր ուղղված Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսությունների վերաբերյալ կոչը:

«Ինձ զարմացրեց հակապետական բառը, հուսամ դա պարզապես վրիպում էր։ Նրա ռեակցիան շատ ջղային էր: Մանավանդ, այն մարդուց ենք լսում այս հայտարարությունը, ով լրագրողական գործունեության ընթացքում անողոք քննադատել է պետական պաշտոնյաներին»,֊ լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Հակոբ Ավետիքյանը։

Ավետքիյանի խոսքով, եթե նախորդ իշխանությունները քննադատությանը չէին արձագանքում, լռության էին մատնում, ցույց էին տալիս, որ որևէ արժեք չունի այդ քննադատությունը, ապա այս դեպքում քննադատությունը տեղ է հասնում։

«Երբ որ դու նահանջում ես քո իրավունքներից, դիմացինը շատ ավելի մեծ իրավունքներ է ստանում՝ քեզ հալածելու, ճնշելու, սահմանափակելու։ Այնպես որ, պետք է պայքարել, և պայքարը միշտ ճիշտ է»,- նշեց  «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նրա կարծիքով՝ լրատվամիջոցների արձագանքը վարչապետի կոչին չափազանցված չէ:

«Շատ վտանգավոր են մեկնաբանություններում գրվածները, «պարոն վարչապետ, ասեք, գնանք ջարդենք, ո՞ր լրագրողն էր»։ Հասկանո՞ւմ եք, մեկ արտահայտությամբ հանրության դիրքորոշումը փոխվում է ամբողջ լրատվական դաշտի նկատմամբ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ