Արտահերթի գլխավոր խնդիրը
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի ԱԺ-ն ու կառավարությունը ակտիվորեն համագործակցում են երկրի ընդհանուր կայունությունը պահպանելու եւ Հայաստանի ստանձնած նախկին պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: «Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել արտաքին արենայում, կարեւոր էր, որ չենք ունենալու ռեվերսներ»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց Թեւան Պողոսյանը: Նա ասաց, որ առաջիկայում վարչապետի այց է նախատեսված Բրյուսել եւ հիշեցրեց, որ հունիսի մեկից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների զգալի մասը: Թեւան Պողոսյանն ակնկալում է, որ համաձայնագրի վավերացումը տեղի կունենա մինչեւ 2019 մայիսը՝ եվրախորհրդարանի ընտրությունները:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ Henaran.am –ի հարցին, Թեւան Պողոսյանն ասաց, որ կցանկանար քաղաքական ինտրիգների փոխարեն տենել ԸՕ անպիսի փոփոխություններ, որ հանրությունը արդար ընտրությունների անցկացման մասով որեւէ կասկած չունենա, որ բոլոր ընտրատեղամասները հագեցած լինեն տեխնիկական ու մարդկային ռեսուրսով, որ ունենանք այնպիսի օրենսդրական դաշտ, որտեղ բոլոր քաղաքական միավորներն ունենան հավասար ու անկաշկանդ հնարավորություն իրեն քաղաքական տեսլականը ներկայացնելու եւ գիտակցեն , որ նախընտրական ծրագիրն ամենագլխավորն է, որով նրաք փորձելու են քաղաքացու քվեն ստանալ:
«Եթե մենք այս ամենը չենք ապահովելու, ապա ընտրությունների վրա միշտ կարող է բիծ ընկնել: Կցանկանայի, որ օր առաջ ձեւավորվեր քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղանը: Թե կորոշեն վեց ամիս, թող լինի վեց ամիս, կորոշեն մեկ օրում, թող լինի մեկ օրում, կորոշեն 365 օրում, թող լինի 365 օրում, բայց դա թող լինի մեր միասնական հանրային ցանկությունը»,-արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետների մասին նշեց բանախոսը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացու խնդիրն այս հարցում պահանջատիրական է: