22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններին չմասնակցելը կլինի թուլամորթություն. ՀՀԿ պատգամավոր

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի կարծիքով`բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պատգամավորը հույս հայտնեց, որ դեռեւս ունեն համակիրներ եւ հնարավոր է, որ հաղթահարեն անցողիկ շեմն ու կրկին հայտնվեն խորհրդարանում: «Ընտրություններին չմասնակցելը կլինի թուլամորթություն եւ կստացվի, որ Հանրապետականին ուղղված բոլոր դատապարտող խոսքերի պատասխանատվության տակ կմտնի ամբողջ կուսակցությունը, բոլորն […]

Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն՝ կրտսեր եղբոր կարգավիճակում

Նորաստեղծ կառավարությունը գուցե  որոշակի հաջողություններ ունենա կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման ոլորտներում, բայց այդ հաջողությունների դափնիները  բաժին կընկնեն միայն վարչապետ Փաշինյանի թիմին: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով,   վարչապետը մտադիր չէ նախընտրական շրջափուլին ընդառաջ վարչա հնարավոր հաջողությունները կիսել կառավարության մաս կազմող Դաշնակցության եւ Ծառուկյան դաշինքի հետ: «Արտահերթ ընտրություններ այնուամենայնիվ լինելու են, կարեւոր չէ, […]

«Կար հին վիրավորանք…»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ ԲՀԿ-ն մտածում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ իշխանությունը անգամ Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելու հավանականություն կա։ «Այդ կուսակցությունում Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես ժամանակավոր կառավարություն, ժամանակավոր ֆիգուր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ խորհրդարանում երկու օր առաջ շատ կարևոր էր ոչ միայն այն, որ կառավարության ծրագիրն ընդունվեց, այլև ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միմյանց ուղղված քննադատություններն ու […]

Հակասություն՝ դե յուրե իրողության հետ

Իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարության գործունեության համար  պատասխանատու են Ելք դաշինքը, Ծառուկյան դաշինքն ու Դաշնակցությունը: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն շեշտում է՝ կառավարության պատասխանատվությունը կրում են այն քաղաքական ուժերըը կամ ուժերի միությունը, որոնք ձեւավորել են կառավարությունը: «Կառավարության հաջողությունների ու ձախողումների համար իրավական պատասխանատվությունը կրում են այս երեք ուժերը՝ի  դեպ, բոլոր բնագավառներում եւ […]

Ինչի՞ համար է այդ համեստությունը. ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը Նախիջևանում 11 000 հեկտար մակերեսեով տարածք գրավելու մասին: «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»», – թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, […]

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում  համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, […]

Ֆաշիզմ, բարոյականության ճգնաժամ…

 «Ամեն օր ԶԼՄ-ներով լսում ենք՝  Սիրիայում 10 հազար մարդ մեռավ։ Սա արդեն սովորական է դարձել, այլեւս չի ազդում մարդյանց վրա, մինչդեռ ճգնաժամերը վերաբերվում են իրական մարդկանց: Նրանք մեռնում են իրենց երեխաների, տատիկների հետ՝ սայլակին նստած», – Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի  նախկին արտգործանախարար Բեռնար Քուշները: Նրա խոսքով, այսօր  Եվրոպայում ոչ միայն նացիոնալիզմ […]

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ […]

Պետք է դիվանագիտական մեծ ալիք բարձրանա. Սամանտա Փաուեր

«Երբ ես խորացա այդ պատմության մեջ,  ինձ ներկայացավ այն սարսափը, որ տեղի էր ունեցել 20-րդ դարասկզբին»,- Aurora Dialogues երևանյան համաժողովին անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, լրագրող Սամանտա Փաուերը: Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախեձռնությանը միանալու մասին, Սամանտա Փաուերն ասել է, որ  իրեն ոգեշնչել են Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, որոնք իրենց իրենց […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ

  Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված