28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանե Թանդիլյանը հրաժարականը հե՞տ է վերցնում. Հայկական Ժամանակ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիա­լական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պաշ­տոնից հրաժարականի դի­մում ներկայացնելուց հետո շարունակում է գնալ աշխա­տանքի եւ ներկայանալ կա­ռավարության հերթական ու արտահերթ նիստերին:

Հրաժարականից մոտ տասն օր է անցել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի ազատման դիմումը: Ստեղծված իրավիճակը նախադեպային է, երբեք նման իրավիճակ չէր եղել, որ նախարարը հրաժարակա­նի դիմումից հետո երեք օրից ավելի շարունակի պաշտոնավարել: Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին ՀՀ օրեն­քի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ օրենսդրական բաց կա: Այսինքն, գործող օրենքում ամրագրված չէ որեւէ ժամկետ, որի հա­մաձայն վարչապետը պետք է մա­կագրի դիմումը՝ հրաժարական ներ­կայացնելուց հետ: Համապատաս­խան օրենքում չկա նաեւ ժամկետը, որի լրանալուն որպես նախարարը կարող է իրեն իրավունքի ուժով հա­մարել ազատված, եթե անգամ վարչապետը դիմումը չի հաստա­տել:

Օրենսդրական բացթողումնե­րի հետ կապված՝ թերթը պարզաբա­նում փորձեց ստանալ կառավարու­թյան աշխատակազմից, սակայն կառավարության տեղեկատվու­թյան եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցե­ցին հետեւյալը. «Օրենսդրությամբ նախարարի դիմումին ընթացք տա­լու ժամկետային սահմանափակում գոյություն չունի»:

Այսինքն, ստացվում է, որ Մանե Թանդիլյանը կամ մեկ այլ նախա­րար կարող է օրինակ մեկ տարի շարունակ նման կարգավիճակով պաշտոնավարել:

Թեմայի շուրջ հնարավոր չեղավ զրուցել նաեւ առայժմ գործող նա­խարար Մանե Թանդիլյանի հետ: Սակայն, աշխատանքի եւ սոցիա­լական հարցերի նախարարի մա­մուլի պատասխանատու Մանե Մադոյանը թերթին փոխանցեց, որ Մանե Թանդիլւանը շարունակում է կա­տարել սոցապ նախարարի գործա­ռույթները, յուրաքանչյուր օր գալիս է աշխատանքի եւ մասնակցում է կա­ռավարության նիստերին:

«Մանե Թանդիլյանը հունիսի 12- ին ֆեյսբուքում ստատուս գրելուց հետո հրաժարական է տվել արարողակարզային բոլոր պահանջնե­րով, բայց հաջորդ օրը եկել եւ ներ­կայացրել է նորանշանակ փոխնա­խարարներին: Տիկին Թանդիլյանն ամեն օր գալիս է աշխատանքի, նա­խարարությունը նույն ռիթմով աշ­խատում է, եւ մենք սպասում ենք վարչապետի որոշմանը: Փոխնա­խարարները նոր են նշանակված եւ այդ ընթացքում նախարարությունը թողնել, գնալը ճիշտ չէր լինի»,- ասաց նախարարի խոսնակը: Մասնագիտությամբ իրավաբան Ազգային ժողովի երկու պատգա­մավոր թեմայի շուրջ թերթի հետ մաս­նավոր զրույցում նշեցին, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումին ընթացք տալը գտնվում է ավելի շատ քաղաքական տիրույթում, քան՝ իրավական:

«Հիմնականում նման դիմումնե­րը մակագրվում են կամ նախարա­րը դիմումը հետ է վերցնում երեք օր­վա ընթացքում, քանի որ սա քաղա­քական գործընթաց է»,- ասաց իրա­վաբան պատգամավորը: Մյուսն էլ ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքի սահմանած նորմերն այս դեպքում կիրաոելի չեն, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքա­կան է, եւ Մանե Թանդիլյանի կող­մից եղել է հրաժարականի մասին քաղաքական հայտարարություն: Թերթի զրուցակցի պնդմամբ այդ հայ­տարարության հիման վրա ներկա­յացված դիմումին պետք է հաջոր­դեր ազատում-նշանակումը առա­վելագույնը երեք օրվա ընթացքում: Միաժամանակ թերթի զրուցակիցները նշեցին, որ Մանե Թանդիլյանի կող­մից այս պահին իրականացվող գործառույթներն անօրինական չեն, բայց նաեւ բնական էլ չեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը թերթին դեռ օրեր առաջ փոխանցել էր, որ ՀՀ աշ­խատանքի եւ սոցիալական հարցե­րի նախարար Մանե Թանդիլյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը «փոխանցվել է վարչապե­տին եւ սպասում է ստորագրման»: Վերջինս նաեւ ավելացրել էր, որ այն ստորագրվելուց անմիջապես հետո կհրապարակվի: Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել էր հունիսի 12-ին: Նա­խարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ նա համամիտ չէ կառավարության կողմից ընդունված որոշմանը, որով շարունակ­վում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մանե Թանդիլւանի հրաժա­րականի դիմումը չհաստատելը թույլ է տալիս ենթադրել, որ նախարարը եւ վարչապետը Iհարցը քննարկել ու համաձայնության են եկել, որ Թանդիլյանը հրաժարականը հետ է վերցնում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ