24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բլթբլթացող ցիրկ»

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, արձագանքելով՝ մի շարք լրատվամիջոցների կողմից հակապետական քարոզչության վերաբերյալ ՀՀ Վարչապետի հրապարակային հայտարարությանը, քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի Գլուխ 29-ի (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ) մի շարք հոդվածներով…

…հակապետական գործեւնեության վերաբերյալ հայտարարության հեղինակ ՀՀ Վարչապետը հրավիրվել է ԱԱԾ՝ ճշտելու համար հայտարարության մանրամասները…

…ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել է, որ Վարչապետը տեղեկացվել է Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու համար պատասխանատվության վերաբերյալ…

…միաժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն մեկ այլ քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 164-ի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) երկրորդ մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով…

…վերջին քրեական գործի շրջանակներում իր կատարած հրապարակային հայտրարարության վերաբերյալ բացատրություն ներկայացնելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ Վարչապետը…

…ՀՀ ԱԱԾ-ն հիշեցնում է, որ իր գործողությունները բացարձակապես համահունչ են 2018թ. հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ուղերձում ՀՀ Վարչապետի հայտարարությանն այն մասին, թե երկրում բոլորը օրենքի իշխանության առաջ հավասար են լինելու…

…ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ի պատասխան ԱԱԾ գործուղությունների վերաբերյալ պարզաբանումների խնդրանքին, հրաժարվել է անուններ տալ. «Անունների և դեպքերի մակարդակով վարչապետի ասածին ավելացնելու որևէ բան չունեմ: Եթե վարչապետը հարմար գտնի` ինքը կմեկնաբանի և անուններ կտա, իսկ եթե հարմար չգտնի, ապա ԱԱԾ-ն վարչապետի լռությունը կմեկնաբանի որպես պետական պաշտոնյայի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունը պարտակելու փորձ»,- նշել է խոսնակը…

…Վարչապետի խոսնակը նշել է նաև, որ Վարչապետն իրեն քննադատելու համար երբևէ չի կշտամբելու որևէ լրատվամիջոցի, ինչի համար Հայաստանի անշնորհակալ հպարտ քաղաքացիները պետք է երեկոյան աղոթքում բարի խոսքերով հիշատակեն Վարչապետին. «Վարչապետը լայնախոհ է երբևէ մարդ չի ուտելու ու չի գնալու Ուգանդայի նախագահ Իդի Ամինի ճանապարհով, Վարչապետը մարդու միս չի սիրում, նա գերադասում է այծի կաթ, սակայն ոչ ոք չպետք է չարաշահի վարչապետի կերակրացանկը …»

…լրագրողների հարցին, թե ի՞նչ է նշանակում հակապետական քարոզչություն և ինչ նկատի ուներ Վարչապետը, խոսնակը նկատեց «Հակապետական քարոզը հակապետական քարոզն է»…

…լրագրողների հարցին, թե ի՞նչ է նշանակում օրենքի առաջ հավասարություն և ինչ նկատի ուներ Վարչապետը, օրեր առաջ արած հայտարարության մեջ, խոսնակը նկատեց «օրենքի առաջ հավասարությունը օրենքի առաջ հավասարություն է, խոսնակը՝ խոսնակ, խոզանակը՝ խոզանակ, խոզի բուդը՝ խոզի բուդ…», և ընթերցելով Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բառարանի «Խ» տառով սկսվող բառերի ցանկը՝ լրագրողներին խոստացավ «Ծ» տառով սկսվող բառերի մեկնաբանության վերաբերյալ հարցերին պատասխանել հաջորդիվ…

…ՀՀ Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկայում տեսագրություններ են պատրաստվում ԱԱԾ-ում պահածոներ հայտնաբերելու վերաբերյալ…

© բլթբլթացող ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ