07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կառավարությունը լվանո՞ւմ է ձեռքերը

« «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններ օրինագծի ընդունմամբ կառավարությունը ձեռքերը լվանո՞ւմ է, թե դեռ հնարավորություններ կան այս համակարգի բարելավման ուղղությամբ ինչ-որ բան անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ շատ մարդիկ կան, որոնք կարծում են, որ պետք չէր անցնել այս համակարգին, կամ պետք էր հետաձգել պարտադիր բաղադրիչը:

Ի պատասխան ֆինանսների նախարարն ասաց. «Մենք չենք համարում, որ քննարկումների առջեւ դռները փակված են: Բավականին մարդիկ չեն համակերպվել, բայց նաեւ կան շատ մարդիկ, որոնք բավականություն են ստանում, երբ քարտը մտցնում են բանկոմատի մեջ եւ տեղեկանում, թե որքան գումար է կուտակվել իրենց կուտակային հաշվում: Այսինքն բավական հաճելի է, որ ինչքան որ դու կորցրել ես, մի այդքան էլ ավելացել է եւ դարձել քո սեփականությունը»:

Նա տեղեկացրեց, որ այս պահին կուտակային ֆոնդերում կուտակված է 124 մլրդ դրամ, որից 37 մլրդ դրամը ներդրված է պետական պարտատոմսերում, 51 մլրդ դրամը՝ բանկային ավանդներում:

Էդմոն Մարուքյանը ցանկություն հայտնեց, որ եթե լինեն օրենքը բարելավելու գործընթացներ, իրենց անպայման ընդգրկել այդ խմբերում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ