19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մանվել Գրիգորյանի սանիկը հունից դուրս է եկել լրագրողի հարցից

Մանվել Գրիգորյանի սանիկը` Անդրանիկ Կարապետյանն այսօր բախվել է լրագրողի հետ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել ՝ այ տուշոնկա:

Ավելի ուշ Անդրանիկ Կարապետյանը պարզաբանող հայտարարություն է արել, մասնավորապես նշելով.

«Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք հասցնել ոչ ոք թույլ չի տվել։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի»: 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ