13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իա, իրո՞ք … բռերով ադամանդներ, բազմաթիվ ավտոմեքենաներ

Բաբայան Սամվելն այսօր լրագրողների հետ զրույցում դատապարտել է Մանվելի կողմից տուշոնկի հափշտակությունը: 

Մանվելի թեման արդեն դարձել է նույնիսկ Մանվելից մեծ կալիբրի թալանչիների ինդուլգենցիայի պես մի բան: Իհարկե, հանրության մեջ կլինեն հավի հիշողությամբ տառապողներ, սակայն ես հո լավ եմ հիշում Սամվել Բաբայանի տան խուզարկության կադրերը, որը նկարահանել էր Համլետ Ղուշչյանը: Բռերով ադամանդներ, բազմաթիվ ավտոմեքենաներ: Տուշոնկաները էդ ավարի մոտ անմեղ չարաճճիություններ կթվային: Ու հիմա պարոն Բաբայանն առանց ամոթի ինչ-որ բա՞ն է փորձում դատապարտել։

Հաջորդը՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զինված աբաեկչական խմբի անդամները մարդասպաններ չեն, տենց ա ստացվել հիմա, մարդ ա սպանվել, ու հավելում է, որ ինքը նրանց լավ է ճանաչում: 

Իա, իրո՞ք։ Ինչքա՞ն լավ։ Կարող ա շաաաաաաաաատ լավ, կարող ա այնքան լավ, որ նույնիսկ ողջունում եք ահաբեկչությունը: Հարգելիներս, կարծեմ հակապետական բաներ էիք փնտրում…

Նարեկ Մալյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ