09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոշոր չարաշահումներ ֆիննախի Դիլիջանի ուսկենտրոնի շինարարությունում

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում  թույլ տրված չարաշահումների և կատարված   հափշտակությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ […]

Չարաշահումներ՝ թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։ Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ և սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ. ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ […]

ՊԵԿ-ը թիրախավորում է խոշոր հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ […]

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ. Նիկոլ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ […]

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը

Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Լրագրողները դիտարկում արեցին, որ Պնախարարի վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին: […]

Նա պետք է ներողություն խնդրի և հերքի տեղեկությունները. Ալիկ Սարգսյանը պարզաբանում է

Հաշվի առնելով իմ դիրքը հասարակության մեջ՝ ես տուրք չէի տա որևէ զրպարտության, ինձ շորթման ենթարկել հնարավոր չէ. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հաղորդման նախապատմությանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես […]

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր. Դավիթ Տոնոյան

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: Այսօր ՊՆ-ում լրագրողների զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են […]

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան […]

Ե՞րբ ուժի մեջ կմտնի ՃՈ տուգանքները համաներելու մասին օրենքը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Նախարարությունից  հայտնում են, որ հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք […]

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. (ֆոտո)

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի