02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը. ԿԳ նախարար

Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերը, ըստ էության, բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, բայց նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, ըստ էության միջոցներ չեն ձեռնարկել դրա համար և […]

Լիլիթ Մակունցը հերքում է

Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարին՝ խնդրելով  հստակեցնել՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ։ «Այո՛, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ 1999 թվականի օգոստոսի 30-ին, […]

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:   Այս մասին  ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Վարչապետը ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ թեմային»,- հայտնեց Եղոյանը: Վերջինս նշեց, որ ներկայումս Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է տեղի ունեցածը: «Ճշտված յուրաքանչյուր […]

Որոշ շրջանակներ բացահայտ գրոհ են սկսել եկեղեցու, բանակի, հերոսների դեմ

«Որոշ շրջանակներ բացահայտ գրոհ են սկսել հայկականության հիմնական բաղադրիչների դեմ՝ եկեղեցու, բանակի, հերոսների և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Նա նշեց, որ դա կառավարության գաղափարախոսությունը չէ, որովհետև վարչապետն իր վերջին «լայվում» լրիվ հակառակ բաներ ասաց, քան իր կողմնակիցները. «Այսինքն՝ պետք է հասկանալ՝ արդյոք այս մարդը, որն այսպիսի բան […]

Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները. Մ. Թանդիլյան

Քննարկումներն ընթացքի մեջ են, և այսօր ես շտապում եմ նաև այդ հանդիպմանը՝ նախարարների մակարդակով, որ գտնենք ընդհանուր լուծումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրին: «Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման: Ես սկզբունքները բացահայտել […]

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից, իսկ ավագանու կողմից իրեն անվստահություն հայտնելը պարզապես ստուգում է համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում Ս.Բալասանյանը հայտարարեց, թե այդ ստուգումը ցույց տվեց, որ ինքը վստահություն ունի։ Դիտարկմանը, որ նա չի վայելում գյումրեցիների վստահությունը, Ս.Բալասանյանը հակադարձեց. «Ո՞վ է ասել ձեզ։ Եթե գյումրեցիներն ուզեն, մի պահ չեմ սպասի, միանգամից […]

Եթե երիտասարդ ես, ու «քայլել» ես…

«Իշխանության եկած ուժը չունի կադրային մեծ բազա, նա չունի ոչ միայն կադրային մեծ բազա, այլեւ գիտակցված կողմնակիցների բազա: Մարդուն կարող ես դու ինչ-որ պաշտոն տալ, դա էլ է կադր համարվում, բայց տվյալ դեպքում դու պետք է ունենաս գիտակցված գործընկերների բազա, որպեսզի պաշտոնների նշանակվելիս նրանք իմանան՝ որտեղ ինչ կարելի է ասել, ինչ՝ չի կարելի, բայց քանի […]

ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց մեր զրուցակիցը: Մեր ճշտող հարցին՝ ձեր և Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը դրական […]

ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել:   Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող խորը և ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, […]

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի և Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Hayeli.am–ը գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով  զինծառայության համար: Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի