20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա

Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի սրտով չէ: Պատգամավորը ասաց, որ Հայկ Մարությանի թեկնածությունն իրեն մտահոգել է: Քաղաքապետ դառնալու պատասխանատվությունն ինքը նույնպես չէր ստանձնի:

«Օրինակ՝ Վարդան Բոստանջյանի նման անձնավորությանը գային, հրավիրեին քաղաքապետ դառնալ, չէի գնա: Պիտի մտածեի՝ արդյո՞ք ես կարողանալու եմ քաղաքի առջեւ ծառացած մեծ խնդիրները լուծել»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն մտահոգել է շատերին։

«Էս մտահոգությունը չեմ կարծում, որ մենակ ինձ մոտ է, բոլորն էլ ունեն։ Իհարկե՝ մտահոգություն ունեմ, իսկ ի՞նչ է, հանցագործությո՞ւն է այդպիսի մտահոգություն ունենալը։ Սա մեր քաղաքն ու երկիրն է, ո՞վ չի ուզենա, որ առավելագույնը ձգտենք առաջընթացի եւ լավ հարաբերությունների: Եթե մենք ինքներս էլ լինենք, պետք է մեր վերաբերյալ մտահոգություն ունենալ»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ այդ թեկնածուն, ընտրվելու դեպքում, չի կարողանա լավ քաղաքապետ լինել, պատասխանեց. «Կյանքը, ժամանակը ցույց կտա՝ արժանի թեկնածու է, թե՞ ոչ։ ՔՊ-ն եղածից է ընտրել, ինչ կարող էր անել»։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս պաշտոնապես չի առաջադրել քաղաքապետի իր թեկնածուին։ Նախնական տեղեկություններով՝ առաջադրվելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես մտադիր է մասնակցել ավագանու ընտրություններին, սակայն դեռեւս չի որոշել՝ ո՞ւմ է առաջադրելու։ ՀՀԿ-ն մասնակցելու վերաբերյալ դեռեւս որոշում չունի, իսկ «Երկիր ծիրանին» առաջադրել է Զարուհի Փոստանջյանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ