02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանու­թյունները լուրջ խնդրի առաջ են կանգ­նել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցա­ռումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 ան­դամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլի­նի ավելի քան 600 լրագրող: Նախատես­ված է մոտ […]

Հներին փոխարինում են ավելի թանկարժեք և շքեղ մեքենաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից: Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS […]

Փաշինյանը ունի քաղաքապետի իր թեկնածուն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նաեւ, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր […]

Ցուցակում գլխավորը Մանե Թանդիլյանն է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից […]

Կոտայքի մարզպետի «չորով» հրահանգները. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի եւ խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն […]

Մինչև ապրիլ կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Ա. Միրզոյան

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ […]

Պուտինի սեւ քարտը Փաշինյանին

Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, թե Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունները, որոնց մասին համայնքը չէր տեղեկացվել, սադրանք են՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Հրապարակախոսի կարծիքով, սադրանքը միայն մեկ էպիզոդ է, մինչդեռ տեղի ունեցած զարգացումներն ավելին վտանգավոր են: Տիգրան Խզմալյանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակը վերլուծում է՝ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում: […]

Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը: Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ […]

102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը բխում է Հայաստանի անվտանգության շահից. Շարմազանով

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը տհաճ է, բայց, միևնույն ժամանակ այն հակառուսական տրամադրություններն ու մեկնաբանությունները, թե Հայաստանից ռուսական ռազմաբազան պետք է հեռացվի վտանգավոր են։  Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անցկացրած զորավարժություններին ու դրան հաջորդած քննարկումներին։ «Վարչապետը որպես գործադիրի ղեկավար իր կարծիքը արտահայտել է, ԱԱԾ […]

Հայաստանը նմանվել ա անտեր եթիմի, որի վրա նախկին աշխուժակ-պայքարիկները որոշել են էլեմենտար կառավարման փորձ ձեռք բերել

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը նմանվել ա անտեր եթիմի, որի վրա նախկին աշխուժակ-պայքարիկները որոշել են էլեմենտար կառավարման փորձ ձեռք բերել: Նման անփորձ երիտասարդների անգամ մի հատ հավաբնի կառավարում վստահելն ինքնին հանցագործության պես մի բան կդիտվեր, իսկ այստեղ գործ ունեն մի ողջ պատերազմող երկրի հետ: Նենց, որ մեծ խելք ու հեռատեսություն պետք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի