19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում»: 

Ընդգծելով, որ ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է ՀՀ կայունությամբ. «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ նաև ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»: Վերջում Լավրովը եզրափակել է. «Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարևորությունը:

Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»:
ՀՀ իշխանությունները չեն շտապում արձագանքել Լավրովի հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար երեկ երեկոյան դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին ու ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նրանք չմեկնաբանեցին՝ խորհուրդ տալով սպասել:
Նկատենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունն է: ՌԴ այս արձագանքից կարելի է ենթադրություններ անել: Կարելի է ենթադրել՝ սա ՌԴ պատասխանն է Փաշինյանի դեռ հուլիսի 20-ի ասուլիսում արած հայտարարությանը, երբ ասել էր, թե չի հավատում, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմի վերսկսում: ՌԴ-ում այս խոսքերը սուր են ընդունել, ու հիմա փորձում են այսկերպ պատասխանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ