29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կամ ուշքի եկե՛ք, կամ էլ հեռացե՛ք, քանի Հայաստանը չեք կանգնեցրել լրջագույն աղետի առաջ

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլենց թվում է, որ խաղալով մեր ժողովրդի մի մասի էմոցիոնալ լարերի վրա և սուտ խոստումներ տալով կարողացել են շանտաժով և պատգամավորներին սպառնալով գալ իշխանության` նույնը կարող են անել արտաքին հարաբերություններում ( ի դեպ՝ պատգամավորներին ստիպելու և սպառնալու համար դեռ պատասխան տալու եք օրենքի ողջ խստությամբ)… Ո՞վ էր ձեզ […]

Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել: Այս մասին ասել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Արամ Օրբելյանը նաև ընդգծեց, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ Հիշեցնենք, որ «Մարտի […]

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ արձագանքը

Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Արմինֆո» լրատվական գործակալության դիտարկմանը, որ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի […]

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները: Այդ մասին Սաակաշվիին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է regnum.ru-ն: «Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները […]

Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է հայ–ռուսական հարաբերությունների զարգացման համար. Է. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել՝ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։ «Դրա վառ ապացույցը Յուրի Խաչատուրովի հետ կապված զարգացումներն էին, դրա վառ ապացույցն էր ռուսական ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, վարչապետի հայտարարությունն էր, որ Ռուսաստանը ունի մեխանիզմներ, լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա՝ չվերսկսելու պատերազմը ու, բնականաբար, Լավրովի երեկվա հայտարարությունը», – Aysor.am-ի հետ զրույցում […]

Ի՞նչ է, ուզում է Մայր Հայաստանը կործանի՞ այս տիկինը. Դավիթ Բաբայանը` Զոյա Թադևոսյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Բաքու

«Շատ տհաճ հայտարարություն է և շատ վատ է ընդունվել, և ընդհանրապես նույնիսկ զարմանում ես։ Այդ կինը հայերեն է խոսում, բայց դա չի նշանակում, որ նա հայերեն է մտածում, կամ իր սիրտն ու ոգին հայկական է։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն՝ ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ հայտարարություն է, ո՞վ է այդ կինը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց […]

Տաքսու վարորդը հետապնդել է տղայիս, որպեսզի հաշվեհարդար տեսնի. Տաճատ Վարդապետյան

«Այդ մարդու հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Խոսքը պատգամավորի որդու մասնակցությամբ միջադեպի մասին է, որին անդրադարձել է մամուլը: Ըստ հրապարակումների, պատգամավորի որդին ծեծի է ենթարկել տաքսու վարորդին: Մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանն էլ ներկայացրեց կատարվածի այլ, իր պնդմամբ, իրական տարբերակը. «Տղաս ցանկացել է մեքենան հետ […]

Մասիսը սիրում է իր քաղաքապետին. բողոքի ակցիա ի աջակցություն Մասիսի քաղաքապետի

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:  Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Դավիթ Համբարձումյանն անհիմն է մեղադրվում: «Մասիսը սիրում է իր քաղաքապետին, Մասիսն իր քաղաքապետի հետ է»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով […]

Պատգամավորներից ովքե՞ր են անձնական երաշխավորություն հայտնել Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու համար

ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի […]

Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ իր սենսացիոն հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական դատական նիստի ժամանակ  պնդել էր նախկինում արված իր հայտարարությունը, թե պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտարարեց նա: Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանը դատական նիստերից մեկում հայտարարել էր հետեւյալը. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված