24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդուն ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական անհրաժեշտ պայմաններ են պետք. Խ. Հարությունյան

Նախևառաջ պետք է բանաձև, թե ինչ ենք հասկանում, երբ ասում ենք «համայնքների համաչափ զարգացում». այսօր ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: 

Նա սեփական փորձից օրինակ բերեց, երբ Վայոց ձորի համայնքներում հանդիպման էր, մարդիկ առանձին հարցերով էին մոտենում, իրենց խնդիրները ներկայացնում: «Մի կին մոտեցավ, մայր՝ երեխան ձեռքից բռնած, 90 թվականն էր կարծես, տրտնջաց, թե ինչքան վատ են իրենք ապրում: Ես ոչ մի առարկություն չէի կարող բերել, պատասխանը, ուղղակի որ սփոփեր, որ դե ժամանակին կլուծենք: Ասաց՝ «անիծվեր այն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի: Սա ամենամեծ պրոբլեմն է մեզ համար, երբ մարդն ասում է՝ բախտս չբերեց և գոնե մարզկենտրոնում չծնվեցի:

Իսկ որևիցե մեկի բախտն էլ չբերեց, որ չծնվեց Երևանում»: 

Ըստ Հարությունյանի՝ մարդուն ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական անհրաժեշտ պայմաններ են պետք: 

Նա շարունակեց, որ 31 սահմանամերձ համայնք հայտարարվեց հարկերից ազատված գոտի: 

«Եվ ի՞նչ՝ արդյունքում ոչ մի տեղաշարժ, հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը, սա պետք է վերլուծել , պարզվեց՝ միայն հարկերը չեն, և կարող է արտոնությունը նույնիսկ արդյունք չտալ»,-ասաց նա: 

Ըստ Հարությունյանի՝ առաջիկայում վերլուծությունների, քննարկումների մի ամբողջ շարք պետք է սկսել, որի արդյունքը պետք է լինի կազմել անելիքները, ճանապարհային քարտեզը: 

«Եթե չարեցինք, անընդհատ կխոսենք ու հարցը տեղից չի շարժվի, պետք է գծել ճանապարհային քարտեզը՝ առանձնացնելով առաջնահերթությունները»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ