09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Սակայն, […]

Ե՞րբ Ծառուկյանը կասի իր վճռական խոսքը. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

Արթուր Վանեցյանի քեռին ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին: Վերջերս կատարված նշանակումը եւս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարտյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար […]

Հանդիպման մի գնա՝ քեզ լավ բան չի սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ […]

«Խոշտանգել են». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասին: ՀՔԾ-ից «Ժամանակ»-ին հայտնել են, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Առայժմ հարուցված քրեական […]

Ռուսաստանը կթանկացնի գազի սակագինը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր պարտնյորի նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաև Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի […]

Վարչապետ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնեցին կառավարության մեր աղբյուրները։ Նշենք, որ հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, […]

Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցում են պետությանը պատճառված վնասը

Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար […]

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին: «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: […]

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից, գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի