06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է. նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից  հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է աղբավայր այցելության հետեւանքով:

Նշենք, որ այսօր Նաիրա Զոհրաբյանը եղել է Ազգային ժողովում, որտեղ մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստին: Այնուհետեւ եղել դատարանում՝ «Սասնա Ծռերի» դատին: Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Հիվանդանոցից տեղեկացրին, որ այս պահին նա կաթիլային բուժում է ստանում, ընդհանուր վիճակը հանգիստ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ