24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԽ քարտուղարությունը և Սասնա Ծռերը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը. հայտարարություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն։

Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման և արդարության հաստատման ուղղությամբ,  այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու և ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու և դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբևէ թույլ չտալու առումով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետևյալում․

  • Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական և պարտվողական քաղաքականության որդեգրում
  • Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին
  • Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորում, և քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային և հակամարդկային, կլանային և անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում

Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք և Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության և այն կանգնեցրեց անդունդի եզրին։

Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլև կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից  անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ