24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին «Մարտի 1»–ի գործով անկախ քննություն անցկացնել

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։ 

Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):

«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», – ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: 

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց, «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»: 

«Բողոքարարների, կողոպտիչների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», – ասվում էր ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում, որը հետեւել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ