08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ

Ես չեմ կասկածում, որ մենք ապացուցելու ենք Ռոբերտ Քոչարյանի անմեղությունը, նա հայտնվելու է ազատության մեջ, հուսով եմ շատ շուտով, քանի որ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ այս տարիներին չեք ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ […]

Զինվորի մոր նամակը Դավիթ Տոնոյանին

Սպայի զենքով կյանքի համար չափազանց վտանգավոր վիրավորում ստացած զինվորի մոր բաց նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Հարգելի պրն. Տոնոյան, Այս նամակիս նպատակն ու պահանջս մեկն է՝ մեր զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել ու նրա կյանքի համար անհամատեղելի չափազանց վտանգավոր վնաս հասցնել, ով շարունակում է իր ծառայությունը: […]

Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածը անձնական հաշվեհարդար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար տարվում, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք չենք քննարկում իրադարձություններ, որոնք 100-200 տարի առաջ են տեղի ունեցել: Մենք լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել: […]

Որոշումն ապօրինի է, ոչ մի ապացույց չկա. Ռ. Քոչարյանի փաստաբան

Որոշումն ապօրինի է, մենք այն բողոքարկելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: «Անմիջապես ներկայացրել են մեղադրանք, կալանքի որոշում, գործընթացը տևել է մի քանի ժամ: Որից հետո, 9:30-ին իմացել ենք, որ 10:00-ին կա նիստ, գնացել ենք դատարան: Զուտ կալանքի գործընթացին ներգրավվեցինք, չէինք հասցրել կարդալ, պարոն Քոչարյանն էլ […]

Քոչարյանի փաստաբանը զարմացած է. նրանք բավական ժամանակ չեն ունեցել՝ գործը քննելու

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:  «Երեկ վերադարձել եմ տուն, չեմ կարողացել քնել սթրեսային վիճակից»,- ասաց փաստաբանը և հավելեց,  որ լավ ծանոթ չէ […]

Արման Թաթոյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում: Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն […]

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:  «Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: […]

ՀԽ քարտուղարությունը և Սասնա Ծռերը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը. հայտարարություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն։ Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – […]

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան այլ ոչ թե Հայաստանը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, տեղեկացնում է կառավարության կայքը:  Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս […]

ԱՄՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին «Մարտի 1»–ի գործով անկախ քննություն անցկացնել

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։  Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը): «Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի