28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թխած գործ է. Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, այսօր խորհրդարանում հայտարարեց, որ առաջիկայում մանրամասն կանդրադառնա իրեն առնչվող քրեական գործին։ Վարման կարգով նա հայտարարեց, որ խոսքը իր քրոջ՝ Շիրակի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է։

«Ակնհայտ է, որ այն առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի»,-ասաց նա։ Ֆարմանյանը հայտարարեց, որ այն շինծու գործ է։

«Քրեադատավարական օրենքի խախտումներով անհիմն շինծու մեղադրանք է, թխած գործ», – հայտարարեց նա:

Վարման կարգով Սամվել Ֆարմանյանին արձագանքեց ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քրեական գործեր որևիցե մեկի հանդեպ չեն հարուցվում առանց փաստերի, չի հարուցվում պետք է մեկընդմիշտ հաշվի առնել դա»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ