23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«S.O.S Սևան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում. «Սևանը լողավազան չէ, որ ջուր վերցնես»

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները: Նրանք կոչ են անում խնայել Սևանա լիճը, կանխարգելել Սևանից հավելյալ ջրի բացթողումը: 

Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ իրենց համար կապ չունի, թե որ կառավարությունն է, նրանք շարունակելու են պայքարել Սևանի պահպանության համար: 

Բնապահպան Սիլվա Ադամյանը  ասաց, որ ինքը ոգևորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե «Սևանը լողավազան չէ, որ ջուր վերցնես», բայց կառավարությունը ներկայացվել է դիրքորոշում, թե այլ ճանապարհ չկա, քան Սևանից ջուր վերցնելը: 

«Ո՛չ բնապահպանները, ո՛չ գիտնականները, ո՛չ կառավարությունը չեն կանխատեսել, որ կլիմայական այսպիսի փոփոխություններ կլինեն: Հույս ունենք, որ Սևանը կշարունակի յոլա տանել, բայց Սևանի հետ կատարվածը՝ մամռակալումը, գույնի փոփոխությունը, վկայում են, որ Սևանը վտանգված է»,- նշեց նա:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք չեն գնում ծայրահեղ քայլերի, չեն փակում օրինակ՝ փողոցը, խնդրել են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու Սևանի իրական վիճակը: 

Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ ասաց, որ ջուրը հասնում է տեղի պաշտոնյաներին, մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

«Այն, որ Սևանի թափանցիկությունը վերացավ, այն, որ Սևանը մամռակալեց, վկայում է այն մասին, որ Սևանը վտանգված է: Անցյալ տարի ջրի մակարդակը բարձրացավ, տեխնիկա գնեցին, որ մաքրեն ջրի հատակը, հետո պարզվեց, որ Սևանում չի աշխատում այդ տեխնիկան: Վտանգված է Սևանի բուսական ու կենդանական աշխարհը»,- ասաց Զառաֆյանը: 

«S.O.S Սևան» նախաձեռնությունը նաև բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ