20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նոր հարցազրույց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, եւ նրանք հակաքայլեր են մտածում։

Մոտ օրերս՝ հավանաբար որեւէ խողովակով, կհրապարակեն Ռ․ Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, եւ հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»։

Ի դեպ, Ռ․ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, եւ այն այսօր երեկոյան եթեր է գնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ