11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որոշել են Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սեւանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել:

ԱԺ խմբակցությունները, ատամները սրած, սպասում են նիստին, որոշել են «վրեժխնդրության երեկո» կազմակերպել՝ Փաշինյանին ու նրա կուսակիցներին տեղը դնել «կռիսական» հարցերով, սուր հարցադրումներով:

Նրանք լավ «լցված» են նոր իշխանության դեմ, քանի որ վերջինս, որեւէ բան հաշվի չառնելով, իր բռնել-բացահայտելու գործողություններում ընդգրկել է նաեւ պատգամավորներին ու նրանց հարազատներին: Իրենք՝ «ՔՊ»-ականները եւս մանրակրկիտ պատրաստվում են հակահարված տալ ՀՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ