25 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ-ից ժամանած գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, […]

“Москва слезам не верит”

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում  են լարման ճանապարհով։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ […]

Շարունակական

Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։ Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը […]

Հույս կա

Հարգելի գործընկերներ, այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին կտեղեկացնեմ պարբերաբար: Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը: Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի […]

Ե՞րբ տեղի կունենան ԱԺ ընտրությունները

«Այսօր հիմնականում խոսել ենք նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին, եւ ասեմ՝ բավականին աշխույժ, բուռն քննարկումներ ենք ունեցել զանազան կարգավորումների վերաբերյալ՝ փաստարկներով եւ հակափաստարկներով լեցուն»: Այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստերի դահլիճում իր գլխավորությամբ ընթացած՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո տրված մամուլի ասուլիսում: Քննարկմանը մասնակցում էին ԸՕ բարեփոխումների […]

Ոստիկանությունը բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Նրան բերման են ենթարկել «Անի» հյուրանոցից դուրս գալիս: Բերման ենթարկվելիս նա ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ իրեն վատ է զգում, այնուամենայնիվ, Սարգսյանը բերման է ենթարկվել, իսկ թե ինչ կասկածանքով դեռ հայտնի չէ:

Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տվել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր՝ հունիսի 25-ին, հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ: Այն տեղի կունենա հուլիսի 2-ին»,- ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը: Նշենք, որ Արամ Դանիեյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից:

Վահան Շիրխանյանն ազատ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ րոպեներ առաջ  բավարարեց   ՀՀ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի  միջնորդությունը  զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու: Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանը ձերբակալվել ու կալանավորվել էր  2015 թ-ի ԱԱԾ կողմից վնասազերվծած զինված հանցախմբի գործով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

Բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Լուրը հաստատել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:  «Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,- ասել է Գալստյանը:  Հիշեցնենք, որ օրերս  քննչական կոմիտեի քննիչները խուզարկության ենթարկեցին  «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի տիրոջ` Ռ. Բեգլարյանի բնակարանում: Խուզարկության […]

Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվե՞լ է

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի