23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետությունը ջրառի միջոցով ոռոգման հարցերը լուծելու հեշտ տարբերակ է գտել. Փորձագետ

«Սեւանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառը ՀՀ-ի հսկայական ջրային ռեսուրսների 1,5 տոկոսն է միայն: Իսկ 3 միլիարդ խմ ջրային պաշարների (այդ թվում հոսող ջրերի) 80 տոկոսը որպես կորուստ է: Նման քանակի հավելյալ ջրառը Սեւանի 3 սմ-անոց ջրաշերտն է: Թվում է՝ ի՞նչ է որ, բայց իրականում վնաս է: Հավելյալ ջրառը, եթե հաշվի առնենք, որ այդ օրինագծով՝ ընդհանուր 160 մլն խմ է կազմում, առհասարակ՝ տասը սանտիմետրանոց ջրաշերտ է»,-«Հենարան» մամուլի ակումբում  այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ-ի կողմից երեկ Սեւանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի ընդունմանը (ոռոգման նպատակով), ասաց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը:

Նրա բնորոշմամբ՝ պետությունը ջրառի միջոցով ոռոգման հարցերը լուծելու հեշտ տարբերակ է գտել, փոխանակ ջրային պաշարների  կորուստների հարցը լուծի. «Կորուստները ոռոգման համակարգում են, նաեւ՝ տեխնիկական բնույթի: Կոմերցիոն կորուստներ եւս կան: Դրանք առեւտրային անհայտ կորուստներ են, որոնց համար վճարում ենք բոլորս՝ ջրի սակագնի տեսքով»:

Արամ Գաբրիելյանի բնորոշմամբ՝ Սեւանի էկոհամակարգը տեղից խախտված է, իսկ այսպես ավելի ենք խախտում այն: «Մյուս կողմից, եթե Սեւանը փոքր ինչ ճահճանա, «բերքատվությունը»՝ ջրային պաշարները, իրականում կավելանան: Սեւանի ջուրը լավագույնը չէ ոռոգման եւ խմելու համար՝ կես գրամից ավելի աղ կա լիտրի մեջ, մինչդեռ այդ մասին չեն խոսում, եւ ասում են, թե Սեւանը տարածաշրջանում խմելու ջրի ռազմավարական պաշար է: Համաձայն չեմ  բնապահպանների հետ, որոնք «սակարկություն» են անում թվերի եւ ձեւակերպումների շուրջ: Հարց եմ տալիս՝ ուզում ենք Սեւանը որպես լի՞ճ ունենալ, թե ջրամբար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ