Կարևոր է տեսնել՝ ինչ փոխվեց հենց երիտասարդների կյանքում. Աշոտ Բլեյան
Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքական սերնդափոխություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:
«Մեր տղաները, մեր աղջիկները մեր աչքի առաջ եկան ու գրավեցին հրապարակը, քաղաքական հրապարակը: Այս ընթացքում բաց թողնվեց կարևոր բան՝ մասնակիցը, որը իրականացրեց ամեն ինչ: Մենք շարունակում ենք կենտրոնանալ 100 օր, 101 օրվա վրա, բայց կարևորը մասնակիցն է, 100 հազարավոր երիտասարդներն են, պատանիներն են, դպրոցականները, որոնք գնացին հրապարակ ու արեցին այս ամենը»,- ասաց Աշոտ Բլեյանը:
Ըստ նրա՝ կարևոր է, թե փոփոխության 100-րդ օրը ինչ է մտածում երիտասարդությունը, մարդը, որը իրականացրել է այս ամենը, արդյոք պահպանո՞ւմ է կապը իշխանության հետ, թե կտրվել է, արդյոք բավարարվե՞լ են ակնկալիքները, թե ոչ:
«Կարևոր է տեսնել, թե ինչ փոխվեց հենց երիտասարդների կյանքում»,- ասաց Բլեյանը: