23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր պաշտոն՝ ՀՀԿ-ականին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։

Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Հախինյանը պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, սակայն ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած խմորումների պատճառով այն գլխավորեց Մամիկոն Ասլանյանը, իսկ Հախինյանը մնաց 5-րդ համարը։ Ինչից հետո, որպեսզի Հախինյանը չնեղանա կուսակցությունից, նրան նշանակեցին Վանաձորի հարկայինի պետ, սակայն այդ պաշտոնում Հախինյանը չկարողացավ իրեն դրսեւորել եւ 20 օր անց ազատվեց հարկայինի պետի պաշտոնից։

Հարկային համակարգից գլուխ չհանելը, սակայն, չխանգարեց, եւ Հախինյանը նշանակվեց Գուգարքի մաքսակետի պետի տեղակալ։ Իսկ օրերս, պետի պաշտոնանկությունից հետո նշանակվեց վարչության պետ։ ՊԵԿ լրատվականից հաստատեցին Արամ Հախինյանի նշանակումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ