30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլենք շարունակում են սևացնել անցյալը

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստն այն է, որ Նիկոլենք ամեն գնով փորձում են սևացնել իրենց նախորդներին, բայց Մերկելին դիմավորում են իրենց նախորդների օրոք կառուցված՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, բարձրաճաշակ օդանավակայանում, կայացած և օրինակելի զինվորների խրոխտ քայլերի ներքո , ուղեկցում Մերկելին իրենց նախորդների օրոք կառուցված Թումո կենտրոն (ի դեպ՝ Փերիսը Երևանից ուզում է […]

Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Կառավարությունն օգոստոսի 23-ին միաձայն որոշում ընդունեց Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին:«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ուհամալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նիստում: Քննարկման ժամանակ հիմնականում ներկայացվեց ոռոգման ջրի  խնդիրները: Ոչ մի գնահատական չտրվեց սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին: Չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ […]

Օսիպյանը՝ «Սասնա Ծռեր»-ին ազատել արձակելու որոշման մասին

Իմ գործընկերների արյունը ինձ համար թանկ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդֆամների դատավարությանը եւ նրանց ազատ արձակելու փաստին: «Ես բազմիցս արտահատվել եմ, դա նշված է իմ ցուցմունքներում եւ ես պնդում եմ, որ կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր […]

Ո՞վ է մեկուսարանում լուսանկարել Մանվել Գրիգորյանին. Վանեցյանի պարզաբանումը

Մեկուսարանում գտնվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ […]

Ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել». Գ. Պետրոսյան

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Իմ անձնական կարծիքն է, որ իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն… Պաշտոնական լրատվությունը մի կողմ, բայց ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել»… Իհարկե, անձամբ ես այն կարծիքին եմ, որ […]

Մարուքյանը վիրավորվա՞ծ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս […]

Մերկելի համար նախագահից վերցրել են նրան սպասարկող BMW-ն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն:   Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել […]

Մանվել Գրիգորյանի ծննդավայրում ստուգումներ են սկսվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։   «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ […]

Բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Արդյունքում, մեր ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի