18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել». Գ. Պետրոսյան

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Իմ անձնական կարծիքն է, որ իշխանափոխությունը, եթե չի հանգում կառավարման բարքերի փոփոխության, ապա չի դառնում հեղափոխություն…
Պաշտոնական լրատվությունը մի կողմ, բայց ժողովրդի շրջանում դեռ նորի զգացումը շոշափելի չէ, և դեռ շատերն են տրտնջում, թե «ոչինչ էլ չի փոխվել»…
Իհարկե, անձամբ ես այն կարծիքին եմ, որ գոնե մթնոլորտի առումով ամեն ինչ նույնը չէ: Բայց դա շատ քիչ է, որպեսզի ապահովվեն արդարացի պայքարի ելած մարտնչող ժողովրդի սպասելիքները…
Պետք է հնարավորինս զերծ մնալ սխալներից, պարզապես թույլ չտալ սայթաքումներ… Իսկ դա հնարավոր է միմիայն որակյալ ու պատրաստված մարդկային ռեսուրսներով շրջապստվելու պարագայում…
Ասելս ինչ է՝ օր առաջ պետք է ազատվել բանից անտեղյակ, ինքնասիրահարված դատարկագլուխներից, որոնց «անդուլ ջանքերով» իշխանափոխությունը դեռ չի վերածվել դասական հեղափոխության…
Դե իսկ ժամանակը, ինչպես գիտեք, չի սպասում…»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ