30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորները չեն հանդարտվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել […]

Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել. Անգելա Մերկելը՝ ԼՂՀ հիմնահարցի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին: «Ես արդեն արտահայտվել եմ այս առնչությամբ, մենք որոշել ենք համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեստագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեր համար կարևոր են ԼՂ հարցով բանակցությունները: Եթե […]

Հայտնի է ՀՅԴ-ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ. սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաև խորհրդարանական ձևաչափ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել […]

Կառավարության ձեռնարկած եկամտահարկի իջեցման արդյունքում բյուջեն 60-70 մլրդ-ի կորուստ կունենա

Կառավարությունը նախատեսում է հարկային բեռի թեթեւացում: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:  Հարցին՝ դրանից բյուջետային ի՞նչ չափի կորուստներ կունենանք, Մաշադյանը պատասխանեց, որ քննարկվում է եկամտահարկի դրույքաչափի փոփոխության հարցը. «Օրակարգում ունենք տարբեր դիրքորոշումներ, բայց հիմնականում քննարկվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել շահութահարկի դրույքաչափին հավասար, այսինքն՝ 20 տոկոս: Կարծում եմ, փոփոխությունը հնարավոր կլինի […]

Միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար. փորձագետներ

Վերլուծաբանները գնահատում են ՀՀ կառավարության 100 օրը:  Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաեւ որոշ բացթողումներ:   Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով, այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարեւոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների […]

Նիկոլը մեծ-մեծ փրթում էր տելեվիզորով, բայց ոռոգման ջուրն էլ կտրեց մեզանից Նիկոլի կառավարությունը. գյուղացի

«Իրավունք» թերթի խմբագրությունը շարունակում է զանգեր ստանալ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն դժգոհում եւ իրենց վրդովմունքն են հայտնում, որ զրկված են ոռոգման ջրից: Մասնավորապես, Արտաշատի տարածաշրջանի շուրջ տասնհինգ գյուղերի բնակիչները նշում են.«Էս ինչ վիճակ ա, ոռոգման ջուրն ինչ է դա էլ կտրեց մեզանից Նիկոլի կառավարությունը` թե անլի էր, խանձրահամն էլ վրա եկավ: Հողը կարծես հազար պռոշ ունենա, […]

Առաջիկայում սպասեք իմ «վատ կերպարը բացահայտող» և իմ «դիմակը պատռող» հրապարակումների. Ա. Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook -ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում իր աշխատանքային պարտականություններին զուգահեռ այլ անելիքներ է ունենալու: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.  «Սիրելիներս, Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ […]

Անգելա Մերկելը ժամանեց Երևան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի