05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել. Անգելա Մերկելը՝ ԼՂՀ հիմնահարցի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին:

«Ես արդեն արտահայտվել եմ այս առնչությամբ, մենք որոշել ենք համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեստագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեր համար կարևոր են ԼՂ հարցով բանակցությունները: Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել: Ինձ համար կարևոր էր, որ այս բանակցությունները տեղի ունենան: Ժամանակը չի սպասում, կարևոր է, որ արագ լուծենք»,- ասաց Ա.Մերկելը:

Ն.Փաշինյանը նշեց, որ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, և Գերմանիան ու կանցլերն անձամբ ունեն ըմբռնում, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. «Դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատելը, և այս առումով ՀՀ-ն դրական է գնահատում Գերմանիայի ջանքերը»:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ